Բեռլինում ռումբ են հայտնաբերել ֆինանսների նախարարության շենքում

06:13 • 16.03.17

Գերմանական ոստիկանությունը հայտարարել է, որ ֆինանսների նախարարության շենքում մարտի 15-ին հայտնաբերված կասկածելի տոպրակը, որի պատճառով աշխատակիցների տարհանում է իրականացվել, իրականում պայթուցիկ սարք է եղել, հայտնում է Deutsche Welle-ն:

Ինքնաշեն ռումբը, ըստ պատկան մարմինների, այնպես է պատրաստված եղել, որ տոպրակը բացողին լուրջ վնաս հասցնի:


Գերմանիայի Ֆինանսների նախարարությունում առայժմ հրաժարվել են պարզաբանել կատարվածը: