Բրազիլիայի նախագահն ասել է, որ իր նստավայրը լքել է ուրվականների պատճառով

06:37 • 16.03.17

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը կնոջ և երեխաների հետ միասին շատ արագ հեռացել է նախագահական պալատից՝ Ալվորադոյից, որտեղ իր աչքին անընդհատ ուրվականներ էին երևում:


«Ես այնտեղ տարօրինակ բաներ էի զգում և նկատում: Այնտեղ չէի կարողանում քնել տեղափոխվելուս առաջին իսկ օրվանից: Պալատն ահասարսուռ էներգետիկա ունի: Կարծում եմ՝ այնտեղ ուրվականներ կան»,- ասել է Թեմերը` Daily Mail-ի փոխանցմամբ:

Հաղորդվում է նաև, որ Ալվորադոն չար ուժերից մաքրելու համար նախագահն անգամ հատուկ հոգևորական է հրավիրել, սակայն ապարդյուն: