Չինուհին 2 հազար դոլարի թղթադրամներ է շաղ տվել փողոցում` վատ տրամադրության պատճառով (տեսանյութ)
Չինական Չունցին քաղաքի բնակչուհին ավելի քան 16 հազար յուան (մոտ 2,4 հազար դոլար) արժողությամբ թղթադրամներ է շաղ տվել քաղաքի խաչմերուկներից մեկում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է The South China Morning Post կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և հավաքել բոլոր թղթադրամները, ինչից հետո նրանք գտել են դրանք թափած կնոջն ու վերադարձրել ամբողջ գումարը:
Կնոջ խոսքով` այդ տարօրինակ արարքի պատճառը վատ տրամադրությունն է եղել:
«Վատ տրամադրությունն ինձ մոտ է այս տեսանյութը դիտելուց հետո. ես 16 հազար յուան էլ չունեմ», - տեսանյութը մեկնաբանել է համացանցի օգտատերերից մեկը:










