Ավստրալիայում iPhone 6 Plus-ը բռնկվել է օգտատիրոջ ձեռքում (տեսանյութ)
Ավստրալիայում տղամարդը հազիվ է փրկվել iPhone 6 Plus-ի բռնկման հետևանքով վնասվածք ստանալուց: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել վերանորոգման կենտրոնում:
Գաջեթի բռնկումը տեսագրվել է վերահսկման տեսախցիկով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է որոշակի պահի հեռախոսից սկսում ծուխ դուրս գալ, երբ այն օգտատիրոջ ձեռքերում էր:
Ենթադրվում է, որ տղամարդը բջջայինը վերանորոգման է տարել կոտրվելուց հետո: Մեխանիկական վնասի ժամանակ, հավանաբար, կոտրվել է նաև մարտկոցը:










