Թրամփի դուստրը բաց է թողել հոր հանրահավաքը Կանադայի վարչապետի հետ Բրոդվեյ գնալու համար. The Daily Mail (լուսանկարներ)

13:02 • 16.03.17

Ամերիկյան Բրոդվեյում կայացել է փախստականների թեմային նվիրված Come From Away ներկայացման պրեմիերան, որին ներկա են եղել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը:

 
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 35-ամյա Իվանկան, որը դեղին մամուլի պնդմամբ՝ շատ է տպավորվել Տրյուդոյով իրենց առաջին հանդիպման ժամանակ, հատուկ այս միջոցառմանը ներկա գտնվելու համար հրաժարվել է մասնակցել Նեշվիլում հոր կազմակերպած հանրահավաքին:


Նշվում է, որ ներկայացման ցուցադրության ժամանակ Տրյուդոյի մի կողմում նստած է եղել կինը, իսկ մյուս կողմում՝ Իվանկա Թրամփը:


The Daily Mail-ը հիշեցնում է, որ ավելի վաղ համացանցի բազմաթիվ օգտատերեր, տեսնելով, թե Սպիտակ տան հրապարակած լուսանկարներում Իվանկան ինչ երանելի հայացքով է նայում Կանադայի վարչապետին, սկսել էին կատակել, թե ԱՄՆ-ի նախագահի դուստրն անկարող է դիմակայել Տրյուդոյի հմայքին:


Նշենք, որ Իվանկա Թրամփն ամուսնացած է և ունի 3 երեխա: Նրա ամուսինը՝ միլիոնատեր Ջարեդ Քուշները, աշխատում է Սպիտակ տանը՝ որպես նախագահի ավագ խորհրդական:

 

On Broadway: Ivanka Trump flew from DC to watch the spectacle, as Canadian Prime Minister Justin Trudeau's special guest

Big talker: Canadian PM Justin Trudeau introduced the play Come From Away in New York on Wednesday night. The musical is about a Canadian town that helped stranded 9/11 travelers

Joining Ivanka was UN Ambassador Nikki Haley, pictured in the grey jacket left   Ivanka looked radiant with glee as the heart-throb liberal took to the stage to introduce the critically acclaimed musical about a Canadian town's response to 9/11

What Ivanka made of the show remains to be seen  Its message seems somewhat at odds with her father's border policies

Take a Gander: Trudeau and wife Sophie Gregoire (right) meet some of the citizens of Gander, Newfoundland, on whose real experiences of 9/11 the play is based

Eskimo kiss! Sophie and Justin shared a tender moment backstage after the musical took place at the Schoenfeld Theatre