«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը 2 մլրդ դիտում է ունեցել YouTube-ում (տեսանյութ)

18:21 • 16.03.17

Ռուսական «Մաշան և արջը» մուլսերիալի սերիաներից մեկը 2 մլրդ-ից ավելի դիտում է ունեցել YouTube-ում` դառնալով տեսահոսթինգի ամենադիտված տեսանյութերից մեկը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, «Մաշան ու Կաշան» սերիան հինգերորդ տեղն է զբաղեցրել ամենադիտված տեսանյութերի շարքում` հաջորդելով Ջասթին Բիբերի, Բրունո Մարսի և Թեյլոր Սվիֆթի տեսահոլովակներին:

Ինչպես նշվում է, սա վարկանշային տասնյակում հայտնված միակ անիմացիոն տեսանյութն է: Այն տեսահոսթինգում տեղադրվել է 2012-ի հունվարի 31-ին: Ամեն օր այն մոտ երեք մլն մարդ է դիտում:

«Անիմակորդ» ընկերությունը «Մաշան և արջը» ընտանեկան մուլտֆիլմների շարքը թողարկել է 2009-ին: Այսօր այն ցուցադրելու իրավունք են ձեռք բերել Netflix, Turner, KIKA, France TV, Sony Music, NBC Universal, Televisa հայտնի ընկերությունները: