Exit poll-եր՝ Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում առայժմ հաղթում է Մարկ Ռյուտեի կուսակցությունը
Exit poll-ի առաջին տվյալներով Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Մարկ Ռյուտեի «Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության» կուսակցությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Exit poll–երի տվյալների համաձայն, Ռյուտեի կուսակցությունը ստացել է 31 տեղ խորհրդարանում։
Մինչդեռ ազգայնական Գիրթ Վիլդերսի «Ազատության կուսակցությունը» ստացել է 19 տեղ։ Նույնքան տեղ են ստացել «Քրիստոնյա-ժողովրդավարական կանչ» և «Դեմոկրատներ 66» կուսակցությունները։










