Նոր Զելանդիայով հոսող գետին աշխարհում առաջին անգամ մարդու իրավունքներ են տրվել

15:39 • 16.03.17

Նոր Զելանդիայում հոսող Ուոնգանուի գետն աշխարհում առաջինն է, որին մարդու իրավունքներ են տրվել, հայտնում է The Guardian-ը:


Գետի մոտ ապրող Մաորի ցեղը, որը գետը համարում է իր նախնին, 140 տարի պայքարել է, որպեսզի իրենց համար սրբազան համարվող Ուոնգանուին ճանաչվի կենդանի էակ:


Աղբյուրը նկատում է, որ գետին մարդու իրավունքներ տալու վերաբերյալ դատական գործընթացը Նոր Զելանդիայի պատմության ընթացքում ամենաերկարն է:


Երկրի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ գետին հասցված վնասը համարժեք է մարդուն հասցված վնասին: Բացի այդ, որոշվել է, որ այժմ գետն ունի 2 խնամակալ՝ երկրի իշխանություններն ու մաորի ցեղը: