Պերուում կինն ինքնուրույն դուրս է եկել սողանքի հետևանքով փլուզված տան փլատակների տակից (տեսանյութ)

17:23 • 16.03.17

Պերուի Լիմա նահանգի բնակչուհուն հաջողվել է ինքնուրույն դուրս գալ տան փլատակների տակից, որն ավերվել է ցեխային սողանքի հետևանքով: Միջադեպը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Ruptly-ում:

Lenta.ru-ն մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիմա նահանգի Պունտա Էրմոսա վարչական շրջանում:

Նշվում է, որ տարեսկզբից ջրհեղեղները երկրում խլել են 48 մարդու կյանք. բնական աղետի հետևանքները վերացնելու համար իշխանությունները ներգրավել են բանակին, փրկարար ծառայություններին ու ոստիկանության աշխատակցիներին:

Հայտնի է, որ մարտի 15-ին զինծառայողներն ուղղաթիռի միջոցով փրկել են Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Լամբաեկե շրջանի մի քանի բնակչի: