Ելիզաբեթ Երկրորդը հավանաբար հինգշաբթի կստորագրի Բրեքզիթի շուրջ օրինագիծը

05:29 • 16.03.17

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ թագուհի Ելիզաբեթ Երկրորդը հավանություն կտա երկրի՝ Եվրոպական Միությունից դուրս գալու օրինագծի գործընթացը սկսելուն, հայտնում է BBC-ին:


«Մենք ակնկալում ենք ստանալ թագուհու համաձայնությունը բրեքզիթի շուրջ հինգշաբթի օրը», - ասել է Մեծ Բրիտանիայում ԵՄ հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը:

Հիշեցնենք, որ Բրիտանական խորհրդարանի երկու պալատները ամսի 13-ին վերջնական տեսքով ընդունեցին Բրեքզիթի մասին օրենքը։


Թե՛ համայնքների, թե՛ լորդերի պալատը համաձայնել է անփոփոխ թողել օրինագիծը, մնում է միայն, որ այն ստորագրի թագուհին։