Երևանում ոստիկանները կանխել են «աղջիկ փախցնելու» դեպքը. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 10։45-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան, որով մարդ են առևանգել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Արդեն Շենգավիթ վարչական շրջանում Շենգավիթի ոստիկանները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների ընթացքում կանգնեցնել նշված ավտոմեքենայի վարորդին, ում տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկան առևանգողը եղել է Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դանիելյանը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










