Սիերա Լեոնեում հոգևորականը հայտնաբերել է մարդկությանը հայտնի խոշորագույն ալմաստներից մեկը
Սիերա Լեոնեի արևելյան Կոնո շրջանում քրիստոնյա հոգևորականը հայտնաբերել է աշխարհի խոշորագույն ալմաստներից մեկը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, 709 կարատ քաշով թանկարժեք քարը, որը հայտնաբերվել է Էմանուել Մոմոխի կողմից, այժմ պահվում է Սիերա Լեոնեի կենտրոնական բանկում, որը գտնվում է մայրաքաղաք Ֆրիթաունում:
Նշվում է, որ հայտնաբերված քարը ընդգրկվել է մարդկությանը հայտնի խոշորագույն ալմաստների քսանյակում: Սիերա Լեոնեի` ալմաստներով հարուստ շրջաններում տարածված է արհեստավորական արդյունահանությունը:
Քահանային հաջողվել է հայտնաբերել վերջին 45 տարում երկրում գտնված ամենամեծ ալմաստը: Մինչ այդ 1972-ին հայտնաբերվել էր 969 կարատ քաշով թանկարժեք քարը, որն ստացել էր «Սիերա Լեոնեի աստղը» անվանումը:










