Նյու Յորքում ժամանող գնացքը ձնով է պատել հարթակին կանգնած մարդկանց (տեսանյութ)

13:50 • 16.03.17

ԱՄՆ Նյու Յորք նահանգում երկաթուղային կայարան ժամանող գնացքը ձնով է պատել մարդկանց, ովքեր կանգնած են եղել հարթակի վրա: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի Nick Colvin օգտատիրոջ ալիքում:

«Սովորականից արագ ընթացող գնացքն ու «Ստելա» ձնաբքի թարմ ձյունն ապահովել են սպասվածից ավելի տպավորիչ ժամանում», - գրել է տեսանյութը հրապարակած ականատեսը:

Lenta.ru-ն գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռայնքլիֆ քաղաքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱՄՆ Նյու Յորք քաղաքում և Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել սպասվող ձնաբքի պատճառով: