ԱՄՆ սենատը հաստատել է Հերբերտ Մաքմասթերին Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում
Գեներալ լեյտենանտ Հերբերտ Ռեյմոնդ Մքմասթերը ԱՄՆ Սենատի կողմից այսօր վերջնականապես հաստատվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում։
Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
54-ամյա Մքմասթերը ԱՄՆ-ում ամենահայտնի զինվորականներից է, ով մասնակցել է մի շարք պատերազմների, գրել տարբեր թեմատիկ գրքեր՝ այդ թվում «Պարտականությունների շրջանցումը», ինչպես նաև խստորեն քննադատել վիետնամական հակամարտությունը։










