Մահացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեկ Ուոլկոտը

23:31 • 17.03.17

Մահացել է բանաստեղծ և դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեկ Ուոլկոտը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, նա մահացել է իր հարենի Սենտ Լյուսիա կղզի-պետությունում:

Նոբելյան մրցանակակիրը 87 տարեկան էր: Հաղորդվում է, որ նա մահացել է իր տանը, սակայն մահվան պատճառը չի նշվում: Ուոլկոտը Նոբելյան մրցանակի արժանացել է 1992 թվականին` «վառ բանաստեղծական ստեղծագործական գործունեության համար, որը մշակույթի նկատմամբ հավատարմության դրսևորումն է»:

Նրա գրական ժառանգությունն ավելի քան 40 հավաքածու և թատերական բեմադրություն է ներառում: Նրա հիմնական ստեղծագործությունը համարվում է «Հոմերոս» էպիկական պոեմը: