Իսրայելն առաջին անգամ մարտական կիրառության է ենթարկել սեփական արտադրության Arrow ՀՕՊ համակարգը

22:29 • 17.03.17

Իսրայելական մամուլի հաղուրդումներով` զինվորականներին Arrow ՀՕՊ համակարգի օգնությամբ հաջողվել է խոցել սիրիացիների կողմից Իսրայելի ռազմական ինքնաթիռների ուղղությամբ արձակած զենիթային հրթիռներից մեկը:

BBC-ի հաղորդմամբ` դա իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգում ներառված համալիրի մարտական կիրառության առաջին դեպքն է: Պաշտոնապես չի հաղորդվում, թե Arrow համակարգի որ տարբերակն է օգտագործվել խորհրդային արտադրության սիրիական С-200 հրթիռները խոցելու համար:

Իսրայելցիները հակաօդային պաշտպանության համակարգերի սեփական արտադրություն են սկսել դեռևս 1980-ականներին, իսկ 1990-ականներին Arrow համալիրներն սպառազինման են անցել երկրի Պաշտպանության բանակի կազմում:

Համալիրների մշակմամբ զբաղվում է Israel Aerospace Industries ընկերությունն ամերիկյան Boeing կորպորացիայի հետ համագործակցությամբ: