Ամերիկացի գոլֆիստը դուրս է քշել ալիգատորին խաղադաշտից (տեսանյութ)

16:43 • 17.03.17

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ամերիկացի գոլֆիստը խաղադաշտից դուրս է քշում ալիգատորին: Գոլֆի խաղի ժամանակ նկարահանված տեսանյութը տեղ է գտել Twitter-ի PGA TOUR էջում:

Տեսանյութում երևում է` ինչպես է 26-ամյա գոլֆիստ Կոդի Գրիբլը մոտենում ալիգատորին և քաշում նրա պոչը: Այս գործողությունը հանկարծակիի է բերել նիրհած երկկենցաղին, և անսպասելիությունից նա նետվել է ջուրը:

«Նա պառկած էր իմ ճանապարհին և այնպիսի տեսք էր ընդունել, կարծես պետք է մարզասրահ գնար: Ցանկացա մի քիչ ադրենալին ստանալ: Ալիգատորը կարող է արագ հարձակվել քեզ վրա, սակայն եթե մոտենաս նրան հետևից, նա փախուստի կդիմի», - պատմել է Գրբիլը USA Today-ին: