Արագածոտնի մարզում BMW-ն շրջվել է և հայտնվել դաշտում (լուսանկարներ)

12:01 • 17.03.17

Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ հատվածի 2-րդ կմ-ին այսօր առավոտյան «BMW» մակնիշի 34 OP 742 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Լ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:  Վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և նշում, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը. փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: