Բրիտանական GCHQ հատուկ ծառայությունը հերքել է Թրամփին լրտեսելու մեղադրանքները

12:51 • 17.03.17

Էլեկտրոնային հետախուզության բրիտանական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ իր աշխատակիցները չեն զբաղվել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների լրտեսմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնում՝ GCHQ-ում, այդ մեղադրանքներն անհեթեթություն և ծիծաղելի են անվանել և կոչ են արել դրանք արհամարհել:


Ավելի վաղ վարկածն այն մասին, որ Թրամփի շտաբ-գրասենյակը համարվող «Թրամփ-թաուեր»-ում հեռախոսները լրտեսվել են բրիտանական հետախուզության կողմից, Fox News հեռուստաալիքի եթերում ներկայացրել էր նախկին դատավոր Էնդրյու Նապոլիտանոն:


Ավելի ուշ այդ վարկածի մասին հիշատակել է նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, ընդ որում՝ դա կապել է նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ: