ԱՄՆ-ում դպրոցականը 7.44 կարատանոց ալմաստ է գտել (լուսանկար)

10:44 • 17.03.17

ԱՄՆ Արքանզաս նահանգում 14-ամյա դեռահաս Քալել Լենգֆորդը հայտնաբերել է 7.44 կարատանոց ալմաստ, գրում է foxnews.com-ը՝ մանրամասնելով, որ ուշագրավ հայտնագործությունն արվել է նահանգի պետական այգում (Crater of Diamonds State Park):


Նշվում է, որ 1972թ. ի վեր գործող այգու պատմության ընթացքում սա հայտնաբերված 7-րդ ամենամեծ ալմաստն է, որի արժեքի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:


Դեռահասի հայրը պատմել է, որ իրենք այգում մոտ կես ժամ են անցկացրել, ինչից հետո Քալելը գտել է թանկարժեք քարը:


«Դրա գույնն այնքան մուգ էր, որ սկզբում մենք չհասկացանք, թե դա ինչ է»,-պատմել է Քրեյգ Լենգֆորդը:


Հայտնի է, որ դպրոցականը քարն անվանել է «Սուպերմենի ադամանդ» ու մտադիր է այն որպես թանկ հուշանվեր պահել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Միացյալ Նահանգներում երբևէ հայտնաբերված (1924թ.) ամենամեծ ալմաստն ունեցել է 40.23 կարատ քաշ ու կոչվել «Քեռի Սեմ»: