Շվեյցարիան մերժել է Էրդողանին վիրավորելու համար կասկածվող անձի հետապնդման գործում Թուրքիային աջակցելու դիմումը
Շվեյցարիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար կասկածվող անձի հետապնդման գործում իրավաբանական աջակցություն տրամադրելու մասին Թուրքիայի դիմումը՝ նշելով, որ խնդրո առարկա հայտարարությունները պաշտպանվում են Շվեյցարիայի ազատ խոսքի վերաբերյալ դրույթներով, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել է Արդարադատության դաշնային գրասենյակի խոսնակը, Շվեյցարիան օգնում է օտարերկրյա դատախազներին միայն այն դեպքում, եթե հանցագործությունը, որը նրանք հետաքննում են, Շվեյցարիայում նույնպես քրեական հանցագործություն է, իսկ այս դեպքում դա այդպես չէր:
Նշվում է, որ Էրդողանին վիրավորող խոսքերը հրապարակվել էին սոցիալական մեդիաներում:
Խոսնակը հավելել է, որ Թուրքիան ևս երեք նման դիմում է ուղղել Շվեյցարիային, որոնք դեռ պետք է առանձին-առանձին քննվեն:










