Համացանցում է հայտնվել Էթնա հրաբխից փրկվող զբոսաշրջիկներին պատկերող BBC-ի տեսանյութը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում են Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբխի ժայթքումն ու դրանից փախուստի դիմող զբոսաշրջիկները: Տեսանյութը հայտնվել է YouTube-ի ingo info ալիքում:
Life.ru-ն գրում է, որ տեսանյութը նկարահանել են բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի լրագրողները, որոնք գերմանացի զբոսաշրջիկների հետ փախել և պատսպարվել են ավտոբուսում:
Տեսանյութում երևում է` ինչպես է եռացող գոլորշին շարժվում մարդկանց ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը, ինչի հետևանքով տասը մարդ վնասվածք է ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի նկարահանող խումբը տուժել է Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով:










