Արմավիրում Ferrari-ի վարորդը վթարից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնի. shamshyan.com

15:55 • 17.03.17

Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի վարչական տարածքում այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է Ferrari-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։