Ինչպես են իրաքցիները փախչում ավերված Մոսուլից (լուսանկարներ)
Մինչ Իրաքի զինված ուժերն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետը համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը, հազարավոր խաղաղ բնակիչներ շտապում են լքել հողին հավասարեցված քաղաքն ու դրա արվարձանները:
Reuters լրատվական գործակալությունը տպավորիչ ֆոտոշարքով ներկայացրել է՝ ինչպես են մոսուլցիները լքում հարազատ բնակավայրը՝ չիմանալով, թե արդյոք երբևէ կկարողանան վերադառնալ իրենց տները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան և իրաքցի պաշտոնյաները կարծում են, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին լքել է Մոսուլը՝ պայքարը թողնելով իր հրամանատարներին:
Քաջատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ Ալ Բաղդադին այժմ թաքնվում է անապատում`փորձելով փրկվել: Նշվում է, որ իսլամիստների առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղեկությունը հստակեցնելն անհնար է:
Հիշեցնենք, որ 2014-ին Իրաքի հյուսիսային շրջաններ ներխուժելով` Ալ-Բաղդադին իրեն մուսուլմանների ղեկավար-«խալիֆ» էր հռչակել Մոսուլի Մեծ մզկիթում:










