Դոնալդ Թրամփը հարաժարվել է սեղմել Անգելա Մերկելի ձեռքը ասուլիսի ժամանակ (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը Սպիտակ տանը կայացած հանդիպման ավարտին անցկացվող համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, ասուլիսի սկզբին լրագրողները լուսանկարներ անելիս բազմաթիվ անգամ հնչեցրել են «ձեռքսեղմում» բառը, որից հետո Մերկելն ինքն է նշել, որ լրագրողները ցանկանում են լուսանկարել այդ պահը: ԱՄՆ նախագահը, սակայն, անտարբեր է մնացել և թվում է, թե արհամարհել է թե՛ լրագրողների, թե՛ Մերկելի խոսքը` փոխարենը խնդրելով լավ լուսանկար ուղարկել Գերմանիա:
ТАСС գործակալության հաղորդմամբ` Թրամփը լրագրողներին հայտնել է, որ արդեն հասցրել է Մերկելի հետ մի շարք հարցեր քննարկել, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ կապված:
Նշվում է, որ ասուլիսից հետո կողմերը կշարունակեն բանակցությունները աշխատանքային ճաշի շրջանակներում:
.@realDonaldTrump appears to ignore requests for a handshake with Angela Merkel during their first meeting pic.twitter.com/CSnguNkOCw
— Business Insider (@businessinsider) March 17, 2017










