Ամեն մարդ գալիս է, խոսում ու գնում, ոչ մի բան էլ չկա մեջը. Մաստարայի բնակիչները՝ քաղաքական ուժերի մասին (տեսանյութ)

19:56 • 17.03.17

Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում՝ «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավից առաջ Tert.am-ը գյուղացիներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերում քաղաքական ուժերին, արդյոք նրանք գյուղի խնդիրներին անդրադառնում են, թե՞ ոչ:

«Գալիս խոսում գնում են, ով որ փող ունի թեկնածու է դառնում: Հլը էդ պատգամավորը թող իրա փողերը դնի լրիվ, նոր գա քարոզ անի: Իրենց փողերը լրիվ դնեն, սովորական մարդու նման ապրեն, գան թեկնածու դառնան, նոր ժողովուրդը կորոշի` ում ձեն կտա»,- ասաց մաստարացիներից մեկը:

Համայնքի մեկ այլ բնակիչ նշեց, որ իրենց համար աշխատատեղեր պետք է ստեղծվեն, որպեսզի հալալ քրտինքով ապրեն. «Գյուղում տղամարդ չկա, մի երկու ամիս հետո գաս գյուղում տղամարդ չի լինի, սաղ Ռուսաստան են գնում: Բոլորը վարկերի տակ կռացած են, 90 տոկոսը 5 տարի հետո ո՛չ տուն կունենան, ո՛չ անասուն, ոչ էլ ավտո»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն գալիք ընտրություններից, բնակիչը պատասխանեց. «Ինչքան այսպիսի ընտրություններ ա եղել, ոսկե սարեր են խոստացել, բայց ոչ մի բան չկա»:


Մանրամասները՝ տեսանյութում: