Պուտինը կատակել է՝ ասելով, որ իր ձեռագիրը նման է հավի ճանկերի խզբզոցի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս գործարարների հետ հանդիպման ժամանակ չի կարողացել կարդալ իր իսկ արած նշումները՝ խոստովանելով, որ վատ ձեռագիր ունի:
Ինչպես նշում է ria.ru-ն, գործարարների ելույթները լսելու ժամանակ Պուտինը կարևոր նշումներ է արել հուշատետրում, որպեսզի հետո խոսի այդ թեմաների շուրջ:
Հայտնի է, որ միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի ելույթից հետո Պուտինը չի կարողացել կարդալ իր իսկ գրածը:
«Այնպես եմ գրել՝ կարծես հավի ճանկերով խզբզած լինեմ, ինքս չեմ կարողանաում կարդալ: Ասես դպրոցում լինեմ»,- ծիծաղելով ասել է ՌԴ նախագահը:










