Ռուսաստանը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին զրկել ահաբեկիչներին քիմիական զենքի հասանելիությունից

09:57 • 17.03.17

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը հայտարարել է, որ կազմակերպության անվտանգության խորհուրդը պետք է օպերատիվ կերպով արձագանքի ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործմանը, հայտնում է ТАСС-ը:


Սաֆրոնկովի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տիրապետում են քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիաներին և ակտիվ այն կիրառում են Սիրիայում և Իրաքում:


«Ոչ պետական սուբյեկտների համար քիմիական զենքի հասանելիության մասին հաղորդագրությունները պահանջում են Անվտանգության խորհրդի օպերատիվ արձագանքը և մանրակրկիտ հետաքննություն»,- ասել է նա՝ նշելով, որ զենքի այդ տեսակի տարածման դեմ պայքարն առաջնահերթություն է Մոսկվայի քաղաքականությունում: