ՌԴ-ն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել ադրբեջանուհու նկատմամբ՝ ահաբեկչական խմբավորմանը ներգրավվածության կասկածանքով
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկությունը տեղադրված է Ինտերպոլի կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ 1992 թվականին ծնված Սիիմաթ Բաբաևան ծնվել է Բաքու քաղաքում: Նա մեղադրվում է Ռուսաստանում անօրինական զինված խմբավորման կազմում գործունեություն վարելու համար:
Նրա նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում, և իրավապահ մարմինները նրա ձերբակալության համար դիմել են Ինտերպոլ:










