«Միջադեպ տեղի չի ունեցել, պարզապես ընկել եմ». պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանը բացատրություն է տվել ոստիկանությունում

17:22 • 17.03.17

ԱԺ պատգամավոր, « Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից. «Վահան Կարապետյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է, սակայն ոստիկանությունը շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել»։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանի հետ միջադեպի մասով։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից։