Վեդիում բերման է ենթարկվել ՌԴ-ում բռնաբարության համար հետախուզվողը
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 12-ին, Վեդի քաղաքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Ա.-ն։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նա 2016 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության Տվերի մարզի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (բռնաբարություն) 1-ին մասի հատկանիշներով:










