Disney-ն աշխատակիցներին 3,8 միլիոն դոլար կվճարի նրանց աշխատավարձերից պահումներ անելու համար
Walt Disney ընկերությունը Ֆլորիդայում իր աշխատակիցներին մոտ 3,8 միլիոն դոլար կվճարի աշխատավարձերի մի մասն անօրինական կերպով պահելու համար, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Փոխհատուցում կստանա 16 հազար մարդ:
Նշվում է, որ ընկերությունն աշխատակիցներից գումար է պահել համազգեստի կամ «զգեստի» ծախսերի համար, ինչի հետևանքով որոշ աշխատակիցների մեկ ժամվա համար հատկացված աշխատավարձը հաստատված նվազագույն աշխատավարձից ցածր է եղել:
Բացի այդ, ընկերությունն աշխատակիցներին չի փոխհատուցել իրենց հերթապահությունից առաջ և հետո կատարած աշխատանքի համար:










