Ձնագնացը մարաթոնի ժամանակ վթարի է ենթարկել նորվեգացի դահուկորդին (տեսանյութ)

19:23 • 18.03.17

Նորվեգիայում անցկացված լեռնադահուկային մարաթոնի ընթացքում ձնագնացը վթարի է ենթարկել նորվեգացի դահուկորդ Մարտին Յոնսրուդ Սունդբյուին: Այս մասին հայտնում է VG.no-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել 54 կիլոմետր երկարություն ունեցող մայրուղու 33-րդ կիլոմետրի վրա: 32-ամյա մարզիկը լուրջ վնասվածքներ չի ստացել, և նրան հաջողվել է շարունակել մրցավազքը` դառնալով դրա հաղթող:

Սունդբյուի խոսքով` բախման հետևանքով տուժել է միայն գույքը. նա ջարդել է դահուկաձողը: Տեղի ունեցածի մեղավոր է համարվում ձնագնացի վարորդը. հայտնի է, որ ձնագնացների միջոցով տեղափոխվում են մրցավազքը նկարահանող օպերատորները: