Բուլղարիայի նախագահը հաստատել է Թուրքիայի միջամտության փորձերն իրենց նախընտրական գործընթացին

04:40 • 18.03.17

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեևը հաստատել է իրենց երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Թուրքիայի միջամտության լուրերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


«Թուրքիայի միջամտությունը մեր ընտրություններին փաստ է, և դա ուղղակի անթույլատրելի է»,- հայտնել է նախագահը՝ նշելով սակայն, որ Բուլղարիան չի ուզում սրել հարաբերություններն իր հարևանի հետ։

«Բուլղարիայի իրավասու մարմիններն ակտիվ աշխատում են, որ կանխեն որևէ միջամտություն մեր  ընտրական գործընթացներին ու առհասարակ մեր երկրի ներքին գործերին»,- վստահեցրել է Ռադեևը։