Կանադայում առևտրի կենտրոնի վերևում երկու փոքր ինքնաթիռ է բախվել
Մեկ մարդ է զոհվել Մոնրեալից հարավ գտնվող խոշոր առևտրի կենտրոնի վերևում երկու թեթև շարժիչով ինքնաթիռների բախման հետևանքով: Եվս երեք հոգի ստացել են վնասվածքներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զոհվածն ինքնաթիռներից մեկի օդաչուն է: Վիրավորվել է երկրորդ ինքնաթիռի օդաչուն և երկու անցորդ:
Հաղորդվում է, որ բախումից հետո մի ինքնաթիռը բախվել է առևտրի կենտրոնի տանիքին, իսկ երկրորդն ընկել ավտոկայանատեղիի վրա:
Ինքնաթիռներում ուղևորներ չեն եղել:
Բախման պատճառը պարզ չէ: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, եղանակը պարզ է եղել և անամպ:










