Ամերիկուհին ավելի քան 50 տարի ապրել է թոքերի արհեստական շնչառության սարքի մեջ (լուսանկարներ)
Վերջերս համացանցի օգտատերերի շրջանում տարածվել է ամերիկուհի Դիանա Օդելի կյանքի պատմությունը․ համաճարակային պոլիոմիելիտն ախտահարել է 3 տարեկան աղջիկա թոքերը, ինչի հետևանքով նա այլևս չի կարողացել ինքնուրույն շնչել։ 1950-ական թվականներին դեռևս չկային թոքերի արհեստական շնչառության համար նախատեսված ժամանակակից սարքեր, և աղջկա կյանքը փրկելու միակ միջոցը հսկայական սարքն է եղել, որը ժողովուրդը «տանկ» է անվանել։ Դիանան ավելի քան 50 տարի՝ մինչև կյանքի վերջը ապրել է այդ սարքի մեջ։
Bigpicture-ի հաղորդմամբ՝ մինչև 20 տարեկանը լրանալը Դիանան հնարավորություն է ունեցել 2-3 ժամ անցկացնել ապարատից դուրս․ նա կարճ ճամանակով դուրս է եկել սարքից, այցելել դպրոցական դասընթացներն ու զբոսնել ընկերների հետ։ Սակայն ժամերով մեջքի վրա պառկելու հետևանքով աղջկա մկանները կորցրել են ակտիվությունը, և նա ստիպված է եղել մոռանալ նույնիսկ ժամանակավոր ազատության մասին։
Այնուհետև Դիանան ավարտել է դպրոցն ու համալսարան ընդունվել՝ ծնողների օգնությամբ տնային պայմաններում մասնակցելով դասախոսություններին ու կատարելով տնային առաջադրանքները։ Տարիներ անց աղջիկը գրել է «Ավելի քիչ լույս» վերնագրով գիրքը, որում նա պատմել է սեփական ուժերին հավատալու և հարազատներին գնահատելու կարևորության մասին։
Նշվում է, որ Դիանան մահացել է 2008 թվականին՝ 58 տարեկան հասակում, ողբերգական պատահականության հետևանքով․ տան էլեկտրականությունն անջատվել է։ Ավելի վաղ ծնողներին երկու անգամ հաջողվել է փրկել նրան՝ մինչև ապարատի միանալը ձեռքերով աշխատեցնելով շնչադիմակը, սակայն այս անգամ նրանց փորձերն ապարդյուն էին։
















