Disney-ը մինչև 3,8 մլն դոլար կվճարի աշխատակիցներին՝ աշխատավարձը պահելու համար
Walt Disney ընկերությունը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի աշխատակիցներին կվճարի մինչև 3,8 միլիոն դոլար՝ աշխատավարձից ապօրինի պահումներ անելու համար։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
Հայտնի է, որ ընկերությունը չի վարձատրել աշխատակիցներին լրացուցիչ աշխատանքային ժամերի համար։ Այսպիսով, փոխհատուցում կստանա ընկերության 16,339 աշխատակից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Disney ընկերությունը աշխատաժամերի և վարձատրության վերաբերյալ անհրաժեշտ հաշվարկներ չի իրականացրել, ինչի պատճառով և ծագել է այս իրավիճակը։










