Էստոնիա են ժամանել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբի առաջին զինծառայողները՝ «ռուսական ագրեսիան զսպելու» նպատակով
Էստոնիա է ժամանել ՆԱՏՕ-ի զորքերի միացյալ օպերատիվ խմբի առաջին ստորաբաժանումը, որը ստեղծվում է Բալթյան երկրներում և Լեհաստանում հնարավոր ռուսական ագրեսիան զսպելու նպատակով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Էստոնիայի պաշտպանության ուժերի հաղորդմամբ՝ զինծառայողներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Էմարի աերոդրոմում, որտեղ նրանց դիմավորել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցախկնան:
«Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Դանիայի զինծառայողների մասնակցությունը զորախմբում դաշինքի միասնության հստակ նշան է»,- հայտարարել է նա:
Էստոնիա է ժամանել դեռ միայն բրիտանական 5-րդ հետևեկային գումարտակի 120 զինվոր և սպա՝ այդ երկրում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության շտաբ ստեղծելու նպատակով:
Ապրիլին Էստոնիա է ժամանելու բրիտանական զորակազմի հիմնական մասը։










