Գերմանիայում հրաժեշտ են տվել նախագահ Յոախիմ Գաուքին

03:38 • 18.03.17

Յոախիմ Գաուքը հեռանում է Գերմանիայի դաշնային նախագահի պաշտոնից։ 77-ամյա Գաուքը պետության ղեկավարն է եղել 2012 թվականից, իսկ նրա իրավահաջորդն է դարձել երկրի նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ:

Նախագահի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բեռլինում մարտի 17-ին։

Մինչդեռ 61-ամյա Շտայնմայերը, ում փետրվարի 12-ին ընտրել են Գերմանիայի նոր նախագահ, կստանձնի պաշտոնը մարտի 19-ին։