Ստամբուլում կայծակի հետևանքով երկու ինքնաթիռ է վնասվել

03:11 • 18.03.17

Ստամբուլում ուժեղ անձրևները խուճապի են մատնել Աթաթուրքի անվան միջազգային օդակայան վայրէջք կատարող ինքնաթիռների օդաչուներին։


Vesti.ru–ի փոխանցմամբ՝ օդանավակայանում վայրէջք կատարող երկու ինքնաթիռներ վնասվել են հզոր կայծակի հարվածներից։


Ուղևորներին դրա հետևանքով բան չի պատահել, սակայն այդ դեպքից հետո որոշ չվերթներ հետաձգվել են: