Օբամայի նախկին լուսանկարիչը թրոլինգի է ենթարկել Թրամփին՝ Մերկելի ձեռքը սեղմելուց հրաժարվելու պատճառով (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի համար անձնական լուսանկարիչ աշխատած Փիթ Սոուզան սոցցանցերում թրոլինգի է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այս անգամ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Թրամփը հրաժարվել էր սեղմել Գերմանիայի կանցլերի ձեռքը, գրում է life.ru-ն:
Առաջնորդների հանդիպումից հետո, երբ ԱՄՆ 45-րդ նախագահը մերժել է Մերկելի ձեռքը սեղմելու լուսանկարիչների խնդրանքը, Սոուզան Instagram-ում է տեղադրել երկու արխիվային լուսանկար, որում պատկերված են Գերմանիայի կանցլերը և Բարաք Օբաման:
Առաջին լուսանկարում քաղաքական գործիչներն «անմահացել են» 2009 թվականին Սպիտակ տանն առաջին հանդիպման ժամանակ: Լուսանկարում Բարաք Օբաման համբուրում է Անգելա Մերկելի այտը: Երկրորդ լուսանկարն արվել է 2011 թվականին G20 վեհաժողովի ժամանակ: Այս նկարում Օբաման ձեռքը դրել է Մերկելի ուսին:
Աղբյուրը նշում է, որ այդկերպ Սոուզան որոշել է ցույց տալ, որ ԱՄՆ նախկին նախագահը շատ ավելի ջերմ ընդունելության է արժանացրել Գերմանիայի կանցլերին:












