Ռուսաստանցի գործարարները Թրամփին պատկանող ընկերությունների շենքերում 100 մլն դոլարի անշարժ գույք ունեն. Reuters

10:58 • 18.03.17

Ռուսաստանցիներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկերություններին պատկանող շենքերում ընդհանուր 98 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունեն: Այդ մասին են վկայում Reuters գործակալության անցկացրած հետաքննության տվյալները:


Գործակալության տեղեկություններով՝ ռուսական անձնագրերով կամ գրանցմամբ 63 մարդ անշարժ գույք է գնել Ֆլորիդայի հարավում էլիտար տներում: Նրանք հիմնականում «քաղաքական շրջանակների հետ կապված» գործարարներ են:


Reuters-ի տվյալներով՝ ռուսաստանցիների թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ 2044 էլիտար բնակարաններից 703-ի սեփականատերերը հնարավորություն ունեն թաքցնելու իրենց ինքնությունը: