Սանկտ-Պետերբուրգի շենքերից մեկում չորս հոգի հրդեհի զոհ են դարձել

02:19 • 18.03.17

Չորս մարդ, այդ թվում`փոքր երեխա, հրդեհի զոհ են դարձել Սանկտ-Պետերբուրգի բազմաբնակարան շենքերից մեկում: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով քրեական գործ է բացվել:


2017 թվականի մարտի 17-ին խոշոր հրդեհ է բռնկվել Թելման փողոցի բնակարաններից մեկում, որի հետևանքով հայտնաբերվել են երկու կնոջ, մի տղամարդու և 2013 թ.-ին ծնված փոքրիկ տղայի մարմինները:


Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը ծագել է կրակի հետ անզգույշ վարվելու արդյունքում, իսկ մահվան պատճառը եղել է ածխածնի օքսիդից թունավորումը: