Ռուսաստանի ԱԳՆ-ն ղրիմցիներին երգ է նվիրել թերակղզու՝ ՌԴ-ին միանալու 3-ամյակի առթիվ (ձայնագրություն)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ղրիմի բնակիչներին Ռուսաստանին միանալու եռամյա տարեդարձի առթիվ՝ նրանց նվիրելով «Севастополь — знамя» երգը: Այն շաբաթ օրը Facebook-ի իր էջում հրապարակել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է lenta.ru-ն:
Երգը կատարել է Վլադիմիր Կուկլինը: Երաժշտությունն ու բառերը գրել է գերատեսչության աշխատակից Վասիլի Խարիտոնովը։
«Ղրիմցիներ, խիստ դատեք: Եթե հավանեք՝ երջանկություն է: Չհավանեք՝ ներեք մեծահոգաբար: Բայց գրված է ամբողջ հոգով և սրտով»,- գրել է Զախարովան:
Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է ընդգրկվել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը հրաժարվում է ընդունել հանրաքվեի արդյունքները:










