RyanAir-ի օդաչուն խցիկում նկարահանել է իր աշխատանքը բարդ վայրէջքի ժամանակ (տեսանյութ)

20:43 • 18.03.17

Իռլանդական RyanAir ավիաընկերության ինքնաթիռներից մեկի օդաչու Արթուր Կիլակը տեսանյութ է հրապարակել, որի միջոցով ցուցադրել է իր աշխատանքը բարդ վայրէջքի ժամանակ։ Facebook-ում հրապարակված տեսանյութն անմիջապես գրավել է օգտատերերի ուշադրությունն ու ավելի քան 333 հազար դիտում ու 2,900 հավանություն հավաքել։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է օդաչուն ուժեղ քամու պայմաններում վայրէջք իրականացնելու ժամանակ մի կերպ կառավարում ինքնաթիռի ղեկանիվը, որն անընդհատ դուրս է պրծնում նրա ձեռքերից։

«Ես միշտ ասում եմ, որ օդաչուն իր ամսական աշխատավարձը ստանում է մեկ վայրէջքի համար։ Իմ աշխատավարձին արժանացել եմ հենց այս մեկի համար», - գրել է Կիլակը տեսանյութի նկարագրությունում։
Նա նաև նշել է, որ սիրում է Boeing 737 ինքնաթիռները՝ ծանր պայմաններում կայուն լինելու համար։