Դանակահարություն՝ Դեղձուտ գյուղում. կասկածյալը ձերբակալվել է. Yerkir.am
Oրեր առաջ դանակահարություն էր տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Yerkir.am-ին հայտնեց, որ վիճաբանության ժամանակ գյուղացիներից մեկը կտրող–ծակող գործիքից վիրավորում է ստացել:
«Պարզվում են հանգամանքները, վիճաբանության շարժառիթը: Կասկածյալը ձերբակալվել է»,- ասել է նա:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ դանակահարված երիտասարդը ՀՅԴ–ական Բագրատ Սարգսյանի քրոջ որդին է ՝ 30-ամյա Հովիկ Նազարփուրը: Բագրատ Սարգսյանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նազարփուրն այժմ գտնվում է հիվանդանոցում, վիճակը բավարար է:
«Երիտասարդ տղաներ են, նախկինում միմյանց հետ հաշիվներ են ունեցել, քեֆները լավ է եղել, իրար չեն հասկացել, վիճել են ...»,- ասաց Սարգսյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում










