Երևանի Էրեբունի թաղամասում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

13:40 • 18.03.17

Tert.am-ի տեղեկություններով Երևանի Էրեբունի վարչական շրջանում սեփական տանն ինքնասպանություն է գործել միջին տարիքի տղամարդ:

Tert.m-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին քաղաքացու ինքնասպանություն գործելու տեղեկությունը, հայտնելով, որ շտապօգնության ծառայությունից մարտի 17-ին՝ ժամը 18:10-ին հաղորդում ստացել են:

«Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ մահացած է եղել 1974-ին ծնված Գ.Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում նշված հասցեում Գ.Ս.-ն ինքնասպանություն է գործել դռան բռնակից պարանով կախվելու միջոցով»,-ասացին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,նշված դեպքով քննություն է կատարվում: