Թրամփը հրապարակել է Մերկելի հետ ձեռքսեղմման լուսանկարը (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքսեղմման լուսանկարը Մերկելի՝ Սպիտակ տուն այցելության ժամանակ:
Թրամփը նշել է, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի միությունը հանդիսանում է ուժի խորհրդանիշ ամբողջ աշխարհի համար:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ողջունել Գերմանիայի կանցլերին Սպիտակ տանը: Մեր ժողովուրդները շատ ընդհանուր բան ունեն, և մեր միությունը հանդիսանում է ուժի խորհրդանիշ ամբողջ աշխարհի համար», - գրել է Թրամփը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Հայտնի է, որ չնայած լրագրողների ու լուսանկարիչների խնդրանքին՝ Թրամփը չի սեղմել Մերկելի ձեռքն Օվալաձև սենյակում՝ ինչպես պահանջում է ավանդույթը, հայտնում է CNN-ը: Պարզ չէ, թե դա տեղի չի ունեցել Թրամփի ցանկության բացակայությա՞ն, թե՞ այն պատճառով, որ նա պարզապես չի լսել լրագրողների խնդրանքը։ Թրամփն ու Մերկելը միմյանց ձեռք են սեղմել միայն այն ժամանակ, երբ կանցլերը ժամանել է Սպիտակ տուն և մամուլի ասուլիսի վերջում:

Հանդիպման տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










