Թրամփի որդին հոր երդմնակալությունից հետո առաջին անգամ այցելել է Սպիտակ տուն. The Daily Mail (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ Բերոն Թրամփը, հոր երդմնակալության արարողությունից հետո առաջին անգամ հայտնվել է Սպիտակ տանը, գրում է բրիտանական The Daily Mail-ը:
Պապարացիները նկատել և լուսանկարել են տղային, երբ նա ծնողների հետ քայլելիս է եղել Սպիտակ տան այգով: Լրագրողների ուշադրությունից չի վրիպել Բերոնի մայրը՝ Մելանյա Թրամփը, որը կրել է շքեղ կարմիր զգեստ, Gucci արևային ակնոցներ և Ralph Lauren կոշիկներ:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են Թրամփ ընտանիքի՝ Ֆլորիդա մեկնելուց առաջ, որտեղ նրանք կանցկացնեն իրենց հանգստյան օրերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելանյա Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Նյու Յորքում մնալ այնքան, մինչև որդու ուսումնական տարին ավարտվի:

























