Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն կունենա երբևէ եղած ամենահզոր բանակը

05:36 • 18.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ղեկավարության օրոք կստեղծվի պատմության մեջ ամենաուժեղ բանակը, որը, սակայն, հույս ունի, հարկ չի լինի գործի դնել, գրում է LA Times-ը:

«Բանակի կառուցումն այն է, ինչ մենք այժմ կանենք: Եվ կլինենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- նշել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:


Նախագահը հավելել է, որ իր այդ նախընտրական խոստումն է հենց դարձել ընտրություններում իր հաղթանակի պատճառներից մեկը: